Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյան

Apr 16, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանի պաշտոնաթող նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիային», որտեղ անդրադարձել է իր հետագա պաշտոնավարման հարցին՝ ասելով, որ «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն»:

Լրագրողի դիտարկմանը, թե օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, Հայաստանի երրորդ նախագահն արձագանքել է․ «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, եւ ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել:

Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան եւ՛ հանրապետականների շարքերում, եւ՛ կուսակցությունից դուրս»:

Երեւանում ապրիլի 16-ի առավոտյան սկսվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անհնազանդության գործողությունները, որոնց անցնել կոչ արեց երեկ Նիկոլ Փաշինյանը՝ հանրահավաքների երրորդ օրվա երեկոյան հանրահավաքի ժամանակ:

Մայրաքաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, արդեն փակվել են տասնյակ փողոցներ:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյան”

Մեկնաբանել