Առաջիկա օրերին անձրեւ եւ ամպրոպ

Apr 16, 2018 Comments Off on Առաջիկա օրերին անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ին, 17-18-ը, 19-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 16-ին, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.70C (1970 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.50C (1980 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.60C
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: