Արարատի մարզում 26-ամյա վարորդը Chevrolet Niva-ով բախվել է շինության պատին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Apr 14, 2018 Comments Off on Արարատի մարզում 26-ամյա վարորդը Chevrolet Niva-ով բախվել է շինության պատին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 13-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 06։00-ի սահմաններում Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 26-ամյա Սերոբ Ս.-ն Ուրցաձոր-Վեդի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած Chevrolet Niva մակնիշի 264 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և գլխիվայր շրջվելով հայտնվել մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սերոբ Ս.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 16-ամյա Աստղիկ Խ-ն և 18-ամյա Միլենա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: