Յուրա Մովսիսյանին կհրավիրե՞ն հավաքական

Apr 14, 2018 Comments Off on Յուրա Մովսիսյանին կհրավիրե՞ն հավաքական

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն օրերս հյուրընկալվել է «RԷվոլյուցիա» հաղորդմանը՝ խոսելով հայկական ֆուտբոլի զարգացման և առաջիկա ծրագրերի մասին։ Համացանցում է հայտնվել հաղորդման անոնսը, որի ընթացքում ներկայացվում է Մինասյանի հարցազրույցի՝ մեր հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին հատվածը։

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Հավատացեք, հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հայրենասիրությունն է, որովհետև դու ինչ-որ պայմանագրով չես աշխատում։ Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է Շվեդիա, ու մենք իրեն հետևելու ենք: Եթե նա ցույց տվեց նույն որակները, որոնք մենք գիտենք՝ ինչի է նա ընդունակ, ինքը հրավիրվելու է հավաքական: Ռոբերտ Արզումանյանի մասին՝ նա 2 տարի է՝ ֆուտբոլ չի խաղում»,- նշել է Մինասյանը։

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: