Հանցագործություն է . Իրանի հոգևոր առաջնորդը՝Սիրիայի վրա հարձակման մասին

Apr 14, 2018 Comments Off on Հանցագործություն է . Իրանի հոգևոր առաջնորդը՝Սիրիայի վրա հարձակման մասին

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սիրիայի դեմ ապրիլի 14-ի վաղ առավոտյան իրականացված հարձակումներից հետո Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին հանցագործ է անվանել:

«Սիրիայի վրա իրականացված հարձակումը հանցագործություն է, իսկ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են»,- ասել է Խամենեին և  ընդգծել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Սիրիայում իրականացված հանցագործությամբ որևէ արդյունքի չեն հասնի:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: