ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը սպառնալիք է համարում.Սթոլթենբերգ

Apr 14, 2018 Comments Off on ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը սպառնալիք է համարում.Սթոլթենբերգ

«Վեդոմոստին» փոխանցում է,որ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ԵՆս Սթոլթենբերգը աջակցել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ռազմական գործողությունը «քիմիական զենքի օբյեկտների ու այն գործածելու՝ Սիրիայի կառավարության հնարավորությունների դեմ»։

«Դա նվազեցնում է սիրիական վարչակարգի ապագա հնարավորությունները՝ հարձակվել Սիրիայի ժողովրդի վրա քիմիական զենքի օգնությամբ:Քիմիական զենքի կիրառումը միջազգային նորմերի խախտում է, ու նրանք, ովքեր գործածել են այն, պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»,- նշվում է հայտարարությա մեջ։

«ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը  սպառնալիք է համարում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:Դա պահանջում է հավաքական ու արդյունավետ պատասխան համաշխարհային համայնքի կողմից»,- հայտնել է Սթոլթենբերգը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: