Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է

Apr 12, 2018 Comments Off on Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

ՖԻՖԱ-ն հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային թիմը նահանջել է 7 հորիզոնականով: Մեր ազգային ընտրանին միայն 98-րդն է:

Դասակարգման աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում փոփոխություններ չկան, միմյանց հաջորդում են Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականները: Լավագույն 10-յակում են նաև Բելգիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Չիլիի, Լեհաստանի թիմերը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: