«Եկեք էս վիշապին տուն ուղարկենք, հետո նոր ձեր մեջ եղած հարցերը կպարզեք». Լևոն Բարսեղյան (video)

Apr 10, 2018 Comments Off on «Եկեք էս վիշապին տուն ուղարկենք, հետո նոր ձեր մեջ եղած հարցերը կպարզեք». Լևոն Բարսեղյան (video)

Լևոն Բարսեղյանը hayeli.am-ի հետ զրույցում ասաց, որ պետությունը զավթած իշխանությունները  հասել են նրան, որ ընդդիմությունը հյուծված լինի. «Ընդդիմության ձեռքից տարել են տնտեսական հենքը: Որևէ գործարար մարդ չի համարձակվում աջակցել ընդդիմական կուսակցություններին»:

Բարսեղյանը նշեց, որ քաղաքական հիմքով էլ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հալածվել են. «Բազմաթիվ ընդդիմախոսների ծեծել են, բանտարկել. այսօր սարքովի հիմքով ունենք քաղբանտարկյալներ: Դրա համար էլ ընդդիմություն լինելը Հայաստանում, մեղմ ասած, «պոպուլյար» չէ»:

Խոսելով ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի միավորված երեք ուժերից, Լևոն Բարսեղյանը նշեց, որ հավատում է, որ այս ուժերը որևէ մեկի կողմից թելադրված չեն. «Լավ կլինի ԵԼՔ-ի երկու ուժերն էլ քարը թափեն իրենց փեշից և միանան փողոցային պայքարին: Լավ կլինի Հայաստանի ճակատագրով մտահոգ ուժերն առայժմ հրադադար կնքեն, միանան, վիշապին տուն ուղարկեն, հետո նոր իրենց մեջ եղած հարցերը պարզեն»:

Հարցին՝ Զարուհի Փոստանջյանի միանալը հավանական համարու՞մ եք, Լևոն Բարսեղյանն ասաց, որ ոչինչ բացառված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: