«Ինչքա՞ն կարող է գիտնականը դիմանալ ու ապրել 17 հազար դրամ աշխատավարձով». Վահան Արծրունի (video)

Apr 10, 2018 Comments Off on «Ինչքա՞ն կարող է գիտնականը դիմանալ ու ապրել 17 հազար դրամ աշխատավարձով». Վահան Արծրունի (video)

Կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին hayeli.am-ի հետ զրույցում, ամփոփելով Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիները, ասաց. «Եթե այս ժամանակահատվածը դիտարկենք այն մտավորականների տեսանկյունից, ովքեր պարգևատրվել են իշխանության կողմից, կամ էլ հակված են իշխանությանը, ապա այդտեղ համատարած երջանկություն է տիրում: Տպավորություն է ՝ տարբեր երկրներում ենք ապրում: Սակայն, դիտելով այն մտավորականության տեսանկյունից, որը ներկայացնում է երկրի գիտական ռեսուրսը, մենք կտեսնենք այլ պատկեր»:

Երաժիշտը բարձրացնում է  հարց՝ ինչքա՞ն կարող է գիտնականը դիմանալ 17 հազար դրամ աշխատավարձով. «Հենվելով իրականության վրա՝մենք արձանագրում ենք, թե ինչ վիճակում ենք գտնվում: Երկրի գլխավոր պատասխանատուն նախագահն է, հետևաբար այստեղ մեղավորության մեծ բաժինը նրանն է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: