«Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը հրավիրված որոշ հանցագործ-պատգամավորներն ավելի անվնա՞ս էին, քան լրագրողնե՞րը». Լևոն Բարսեղյան (video)

Apr 10, 2018 Comments Off on «Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը հրավիրված որոշ հանցագործ-պատգամավորներն ավելի անվնա՞ս էին, քան լրագրողնե՞րը». Լևոն Բարսեղյան (video)

«Երկու տարի առաջ որոշեցին գաղտնագրել երեք պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի համար իրականացված պետական գնումները: Ամեն անգամ հիմնավորում են, թե դրան գնում են անվտանգությունից ելնելով»,- hayeli.am-ի հետ զրույցում ասաց լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի Լևոն Բարսեղյանը:
Լևոն Բարսեղյանը կարծում է, որ այս գաղտնի գործունեությունը, ինչպես նաև կառավարության, Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելն իրենից ներկայացնում է կոռուպցիայի գաղտնիություն:
Խոսելով Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքի արգելքից՝ Բարսեղյանը նշեց. «Ապշելու է: Ի՞նչ էին անելու լրագրողները, նեղություն էին տալու՞: Ի՞նչ է՝ արարողությանը հրավիրված մի շարք հանցագործ-պատգամավորներն ավելի անվնա՞ս էին, քան լրագրողնե՞րը»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: