«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն օգտվում էր Սերժ Սարգսյանի կարողություններից, կարող է նույնը հիմա լինել». Ահարոն Ադիբեկյան (video)

Apr 08, 2018 Comments Off on «Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն օգտվում էր Սերժ Սարգսյանի կարողություններից, կարող է նույնը հիմա լինել». Ահարոն Ադիբեկյան (video)

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը hayeli.am-ի հետ զրույցում, խոսելով առաջիկայում սպասվող քաղաքական զարգացումներից, նշեց. «Գերմանիայի օրինակը ցույց է տալիս, որ կուսակցության ղեկավարը պետք է չխանգարի իր կուսակիցների աշխատանքին: Եթե մեր իշխանականները իմաստուն լինեն ու այնպես լինի, որ Սերժ Սարգսյանը չմնա իշխանական համակարգում, նա պետք է իր հնարավորությունների սահմաններում օգնի նորընտիր վարչապետին»:
Սոցիոլոգը պնդում է, որ Սերժ Սարգսյանի կուտակած փորձը, հեղինակությունը միջազգային հարաբերություններում Հայաստանում ոչ ոք չունի. «Իր փորձով Սերժ Սարգսյանը կարող բարոյական օգնություն ցույց տալ: Օրինակ՝ գնա բանակցություններին ինքը, պարտադիր չէ լինի պետական մակարդակի, կարող է կուսակցական մակարդակի լինել, հետո նոր խաղի մեջ մտնի վարչապետը»:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ նման փորձ Հայաստանի պատմության մեջ եղել է, երբ Սերժ Սարգսյանը՝ որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, բանակցությունների հիմնական գործն իր ուսերի վրա է վերցրել, և Ռոբերտ Քոչարյանն օգտվել է նրա կարողություններից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: