Սուպեր վարչապետ. հերթական օրենքը Արմեն Սարգսյանի դեմ

Mar 23, 2018 Comments Off on Սուպեր վարչապետ. հերթական օրենքը Արմեն Սարգսյանի դեմ

«Մենք ոչ թե Հայաստանում սուպեր վարչապետի ինստիտուտ ենք ստեղծում, այլ մենք ստեղծում ենք իր ժողովրդի ու պառլամենտի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Այս օրենքների նախագծերի փաթեթը, ըստ Կոստանյանի, ամբողջ պետական ապարատը դարձնում է «քաղաքական պատասխանատվության և պառլամետական վերահսկողության օբյեկտ». «Ցանկացած պարագայում մենք ունենում ենք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն և վարչապետի պաշտոն։ Հասարակության մեջ շատ են խոսում, որ այս համակարգով ստեղծում ենք սուպերվարչապետի ինստիտուտ։ Բայց, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ շատերը համաձայն չեն, որ երբ մարդու վրա դնում ես պարտավորություններ, դա ոչ թե իր իրավունքներն ես ավելացնում, այլ պատասխանատվությունն ես մեծացնում», – հայտարարեց Կոստանյանը։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօր ընդունեց այս փաթեթը:

Գևորգ Կոստանյանի խոսքով՝ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ապրիլից հետո առընթեր կառույցներ չեն լինելու, որովհետև դա սկզբունքորեն անընդունելի կլիներ, քանի որ ոստիկանությունը, և Ազգային անվտանգությունը, դրանք հատուկ ծառույություն իրականացնող սուբյեկտներ են, որոնք առավել ևս պետք է ապաքաղաքական լինեն:

«Մենք դրան գնացել ենք այն պատճառով, որ Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, լինելով հատուկ մասնագիտական ծառայություններ իրականացնող մարմիններ, լինեն մաքսիմալ ապաքաղաքականացված: Իրենց համար քաղաքական պատասխանատվությունը կրում է վարչապետը»,- նշեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: