Էջմիածնում «Հայփոստի» գրասենյակից համակարգիչներ և գումար են գողացել

Mar 23, 2018 Comments Off on Էջմիածնում «Հայփոստի» գրասենյակից համակարգիչներ և գումար են գողացել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 20-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի Վաղարշապատ-1107 գրասենյակում ձայնաազդանշանային համակարգը միացել է, ինպես նաև միացել է Fire ազդանշանը, ըստ որի՝ ներսում հրդեհ է։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայր են ժամանել Էջմիածնի հրշեջ-փրկարարները, ովքեր պարզել են, որ հրդեհի ոչ մի նշան չկա, իսկ պատուհանը բաց է։ Պարզվել է, որ մարտի 19-ի 17։00-ից մինչև մարտի 20-ի 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված գործիքով բացել են մետաղական շրջանակներով պատուհանը և ներս մտել և այնտեղից գողացել մոնիտորներ, պրոցեսորներ և գումար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: