Առաջին փոխվարչապետին հեռացրին

Mar 26, 2018 Comments Off on Առաջին փոխվարչապետին հեռացրին

Առաջինից երկրորդ ընթերցում կրկին փոփոխություններ են կատարվել «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես այս օրենքով է սահմանվում արարողակարգային ավագությունը: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում ըստ ավագության առաջին հնգյակում նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնն էր ամրագրված, ապա լրամշակած տարբերակում այն հանվել է:

Բացի այդ` որպես առանձին ավագության աստիճան առանձնացված չէ նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը. սա ևս հանվել է ցանկից: Բայց ավագությամբ առաջին տեղի հարցն այսպես է որոշված՝ «ըստ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տևողության հերթականությամբ»: Ու հիմա հարց է՝ արդյոք Կարեն Կարապետյանն է լինելու արարողակարգով առաջինը, թե՞ Վաչե Գաբրիելյանը, որ փաստացի փոխվարչապետն է:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: