Երևանի ավագանին ազատվեց լրագրողներից

Mar 23, 2018 Comments Off on Երևանի ավագանին ազատվեց լրագրողներից

Երևանի ավագանու նիստերի լուսաբանումը կիրականացվի նույն կանոններով, ինչ Ազգային ժողովում: Այսօր խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ավագանու հաջորդ նիստին ու դրանից հետո ևս լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել նիստերի դահլիճում։

Ավագանու նիստերի լուսաբանումն իրականացնելու համար լրատավամիջոցներին կտրամադրվի առանձին տարածք, ոչ թե 5-րդ հարկում, որտեղ դահլիճն է, այլ քաղաքապետարանի առաջին հարկում, կլինի նաև ուղիղ հեռարձակում, ինտերնետից օգտվելու հնարավորությու:

«ԱԺ-ում աշխատանքը, կարծում ենք, ավելի արդյունավետ է, և դա կապված է նրա հետ, որ ԱԺ դահլիճում աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները: Ես նկատի չունեմ, թե լրագրողները խոչընդոտում են մեր աշխատանքը, պարզապես յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը: Եվ այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում, և լրագրողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնելու, այլև ձայնագրելու այս նիստի ընթացքը, ես կարծում եմ` իրենց աշխատանքը պատշաճ կատարելու շատ ավելի լայն հնարավորություն է տալիս,- ասաց Հարությունյանը,-իրենք մեզ չեն խանգարում, մենք` իրենց»:

Դավիթ Հարությունյանի խոսքով` եթե գործող օրենքով հետախուզական նպատակներով գաղտնալսելու իրավունք է տրվում միայն հեռախոսային խոսակցությունները, ապա նոր օրենքը կտարածվի նաև կապի ժամանակակից այլ տարբերակների վրա ևս:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: