Ծովասարից 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Mar 23, 2018 Comments Off on Ծովասարից 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 22-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1988թ. ծնված Գայանե Հ.-ն, 1986թ. ծնված Խանդուտ Գ.-ն, 1971թ. ծնված Լիանա Մ.-ն, 1987թ. ծնված Մարգարիտ Գ.-ն, 1980թ. ծնված Կարինե Վ.-ն և 1971թ. ծնված Աշխեն Գ.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը ժամը 14;00-ի սահմաններում, Ծովասար գյուղում` 1964թ. ծնված Արմենակ Գ.-ին պատկանող առանձնատան խոհանոցում, ջրքատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: