Պատրանքային, գրեթե անհնարին. «Ելք»-ը ողջամիտ ժամկետ է պահանջում

Mar 23, 2018 Comments Off on Պատրանքային, գրեթե անհնարին. «Ելք»-ը ողջամիտ ժամկետ է պահանջում

ԱԺ արտահերթ նիստում  «Հանրաքվեի մասին»  օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ   «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց. ««Հանրաքվեի մասին» օրենքի նախագծով քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու իրավունքը դարձնում են պատրանքային:  Ստացվում է, որ դու ունես հանրաքվե նախաձեռնելու իրավունք որպես քաղաքացի, բայց դա իրական կյանքում իրագործելը գրեթե անհնար է» :

«Ելք»-ն առաջարկել էր, որ հանրաքվե անցկացնելու համար 300 հազար ստորագրություն հավաքելու համար ողջամիտ ժամկետ սահմանվի, ինչը չի արվել: Ավելին, եթե մի օր ՀՀ քաղաքացիներին անհանգստացնի այն հարցը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է կամ ցանկություն լինեի այլ վերպատական կառույցի անդամակցելու, ժողովուրդը չի կարող որեւէ հանրաքվե նախաձեռնել այդ հարցով: Պետք է անպայման կառավարությունը առաջարկի»,-հայտարարեց Մարուքյանն ու հեգնանքով հավելեց. «Շատ բնական է, որ այս իրավունքը պատրանքային է, որովհետեւ պատրանքային խորհրդարանական կառավարմամբ երկրում քաղաքացիները պատրանքային նախաձեռնության իրավունք ունեն, պատրանքային հանրաքվե անցկացնելու տարբեր պատրանքային թեմաներով: Սա պատրանքային պրոցես է»:

Այս իրավունքը ոչ պատրանքային դարձնելու համար պետք է Սահմանադրությունը փոխել,նկատեց պատգամավորը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: