Կրետեն Հյուսիսային Աֆրիկայից եկած ավազե փոթորիկով է ծածկվել

Mar 23, 2018 Comments Off on Կրետեն Հյուսիսային Աֆրիկայից եկած ավազե փոթորիկով է ծածկվել

«ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Kathimerini թերթը հայտնում է,որ Հունական Կրետե կղզում Հյուսիսային Աֆրիկայից եկած ավազե փոթորիկ է սկսվել եւ հասել է երկրի կենտրոնական հատված:Օդում ավազի բարձր կենտրոնացումը, որը 1 խորանարդ մետրի համար մոտ 500 միկրոգրամ է կազմում, դրան նարնջագույն-կարմիր երանգ է հաղորդում: Ավազի հատիկները կարող են վտանգավոր տարրեր պարունակել՝ կապար, ցինկ, քրոմ եւ վանադիում:

Այդպես, շնչառական հիվանդություններ եւ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մեծերին եւ երեխաներին առողջապահության նախարարությունը  խորհուրդ է տալիս սահմանափակել ցանկացած ինտենսիվ ֆիզիկական վարժությունները, հատկապես, եթե նրանք գտնվում են բաց տարածությունում: 65 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ է տրվում կրճատել ֆիզիկական ակտիվությունը: Բացի այդ, փոթորկի գոտում գտնվող բոլոր քաղաքացիներին նախարարությունը խորհուրդ է տալիս պաշտպանիչ դիմակներ կրել:

Ըստ կանխատեսումների,իրավիճակը կկարգավորվի հանգստյան օրերին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: