Ինչպես է ընդունել Պուտինը ընտրություններում գրանցած «ռեկորդային» արդյունքը

Mar 23, 2018 Comments Off on Ինչպես է ընդունել Պուտինը ընտրություններում գրանցած «ռեկորդային» արդյունքը

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ,  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է,որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նոր նախագահական ժամկետում ցանկանում է զարգացնել հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ:

Ներքին խնդիրների վրա նախագահի քաղաքականության շեշտադրումը չի հանգեցնի աշխարհից Ռուսաստանի մեկուսացման աճի:  Պուտինի պատկերացմամբ՝ արտաքին քաղաքականությունում հիմնական նպատակը ներքին խնդիրների իրականացման համար հարմարավետ միջավայրի ապահովումն է: Այդ պատճառով նախագահին հարկավոր է դիվանագիտության աջակցությունը, նշել է նա,ասել է Պուտինը և հավելել,որ
Ռուսաստանը մտադիր չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ և պատրաստվում է նվազեցնել ռազմական ծախսերը:

Վլադիմիր Պուտինի համար ՌԴ նախագահական ընտրություններում գրանցած ռեկորդային արդյունքն անսպասելի է եղել,ասել է  խոսնակը։

«Նա նույնպես չէր սպասում, նա ասաց, որ դա իր համար անսպասելի էր»,- ասել է Պեսկովը RT-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե սպասելի էին արդյոք նախագահական ընտրություններում գործող նախագահի գրանցած արդյունքները։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: