Ավտոմեքենան կյանքից էլ թանկ. հայտնի է դարձել ինքնասպանության փորձի պատճառը

Mar 23, 2018 Comments Off on Ավտոմեքենան կյանքից էլ թանկ. հայտնի է դարձել ինքնասպանության փորձի պատճառը

«Փաստինֆո»-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել նախօրեին 45-ամյա տղամարդու կողմից ինքնասպանության փորձ կատարելու պատճառների մասին: Հիշեցնենք, որ նա ինքն էր զանգարել ոստիկանություն ու հայտնել, որ ցանկանում է ինքնասպանություն գործել և որ գտնվում է Աշտարակի նոր կամրջի վրա:

Մեր տեղեկություններով՝ քաղաքացու ծայրահեղ այդ քայլի պատճառը հետևյալն է՝ նա գնել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա՝ գումարը մաս-մաս վճարելու պայմանով, սակայն չի կարողացել վճարել, ինչի պատճառով ավտեմեքենայի նախկին տերը այն հետ է վերցրել իրենից:

Ի դեպ, մինչև ինքնասպանության մտադրության մասին ոստիկանություն ահազանգելը նա դիմում էր ներկայացրել ոստիկանության Աշտարակի բաժին՝ ավտոմեքենան իրեն վերադարձնելու խնդրանքով:

Նշենք, որ ինքնասպանությունը կանխվել է ԱԻՆ աշխատակիցների ջանքերի շնորհիվ. անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին հրաժարվել է ինքնասպանություն գործելու մտադրությունից և կամրջի ճաղավանդակներից նահանջել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: