«Հը՞, Զառա, ի՞նչ ես ասում, հիմա բժիշկ կանչե՞մ, թե՞ «կագեբեին». Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Mar 23, 2018 Comments Off on «Հը՞, Զառա, ի՞նչ ես ասում, հիմա բժիշկ կանչե՞մ, թե՞ «կագեբեին». Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Զարուհի Փոստանջյանի և նրա թիմի գործողությունները հունից հանում են ՀՀԿ ավագանու անդամներին, որոնք ակամայից ավելի են սրում իրավիճակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը մի ուշագրավ դիպված հիշեց Փոստանջյանի խորհրդարանական գործունեությունից՝ ապացուցելու, որ խորհրդարանում չէր կարող այդպիսի վիճակ լինել, քանի որ դա քաղաքական ամբիոն է:

Կատուներով խորհրդարան մտնող, պատգամավորների քարտերը հավաքող Փոստանջյանը միշտ է ազդել ՀՀԿ-ականների վրա, սակայն խորհրդարանում նրան չէր հաջողվում այնքան սրել իրավիճակը, որ գործը հասներ ծեծկռտուքի: ՀՀԿ-ական մեր զրուցակիցը պատմեց, որ երբ հայտնի քվեարկության ժամանակ Զարուհի Փոստանջյանը հավաքել է պատգամավորների քարտերը, այն ժամանակվա ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, իրեն հատուկ հանգստությամբ, Փոստանջյանին կանչել է իր մոտ և հանգիստ տոնով ասել. «Հը՞, Զառա, ի՞նչ ես ասում, հիմա բժիշկ կանչե՞մ, թե՞ «կագեբեին»:

Նույն աղբյուրի հավաստմամբ, դրանից հետո Փոստանջյանը ձգվել է ու արագ հեռացել, իսկ հանրապետականները, եթե հիշում եք, այդ քվեարկությունը ձեռք բարձրացնելով իրականացրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: