Գարիկ Հայրապետյանը ձերբակալվեց

Mar 22, 2018 Comments Off on Գարիկ Հայրապետյանը ձերբակալվեց

Այսօր՝ մարտի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայր, որպեզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սևան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Գարիկ Հայրապետյանի նկատմամբ, ով կասկածվում է համաքաղաքացի, 57-ամյա Գուրգեն Ներսեսովին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշել է բավարարել ավագ քննիչ Ա. Անտոնյանի միջնորդությունը, և Գ. Հայրապետյանը դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ։

Մանրամասները՝ այստեղ.

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: