Ձերբակալվել է Նադեժդա Սավչենկոն

Mar 22, 2018 Comments Off on Ձերբակալվել է Նադեժդա Սավչենկոն

Կիևի կենտրոնում ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, երբ երկրի խորհրդարանը որոշում է կայացրել զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից և համաձայնություն տվել նրա ձերբակալությանը, հաղորդում է BBC-ն:

Սավչենկոյի ձերբակալությանը կողմ է քվեարկել 268, դեմ՝ 10 պատգամավոր, 6 խորհրդարանական ձեռնպահ է մնացել, իսկ 55-ը քվեարկությանը չեն մասնակցել:

Խափանման միջոցի ընտրության որոշումը պետք է կայացնի դատարանը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: