Հայկազ Բաղմանյանը նշանակվել է

Mar 22, 2018 Comments Off on Հայկազ Բաղմանյանը նշանակվել է

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝  գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյաին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով», – ասված է նախագահի հրամանագրում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: