Ինչո՞ւ դադարեցվեց Թեղուտի ծրագիրը, որի համար հսկայական անտառ հատվեց

Mar 21, 2018 Comments Off on Ինչո՞ւ դադարեցվեց Թեղուտի ծրագիրը, որի համար հսկայական անտառ հատվեց

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարից «Վալեքս» ընկերությունը դադարեցրել է Թեղուտի հանքի շահագործումը:

Ինչպես ասաց՝ ընկերությունը խոշոր հարկատու է և 1200 հոգու գործատու: «Թեղուտի հանքավայրի ծրագիրը ոչ թե փակվել է, այլ գտնվում է ժամանակավորապես դադարի շրջանում: Մենք մեծ հույս ունենք, որ այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ Թեղուտը նորից կվերագործարկվի»,- ասաց նա: Լենա Նազարյանը նկատեց, որ այնտեղ կան բնապահպանական խնդիրներ, ինչպե՞ս են դրանք լուծվելու:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, թե հույս ունեն, որ տեխնիկական դադարի ընթացքում, որը վերցրել է շահագործող «Վալեքսը», բնապահպանական խնդիրների հետ կապված հարցերը ևս կլուծվեն, և հանքը կշահագործվի:

«Մենք մեծ հույս ունենք, որ այդ տեխնիկական դադարի ընթացքում բոլոր խնդիրները, այդ թվում՝ բնապահպանական խնդիրները, կլուծվեն, և հանքը կշարունակի իր բնականոն աշխատանքը»,- ասաց Կարայանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: