Արմաշի հոգեբուժարանի պացիենտներն իրենց խնամելու համար կենսաթոշակի մի մասը տալիս են աշխատակիցներին

Mar 21, 2018 Comments Off on Արմաշի հոգեբուժարանի պացիենտներն իրենց խնամելու համար կենսաթոշակի մի մասը տալիս են աշխատակիցներին

«Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացնելիս այսօր Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ մշտադիտարկումների ընթացքում Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ներկայացվել են բողոքներ, որ կենսաթոշակ ստացող պացիենտները կենսաթոշակի գումարի մի մասը տալիս են աշխատակիցներին, որպեսզի իրենց խնամեն:

«Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և այդ անձանց կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները: Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ներկայացվել են բողոքներ և տվյալներ, որ խնդիրներ ունեցող և կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի գումարի մի մասը պացիենտները տալիս են աշխատակիցներին՝ իրենց պահելու համար»,- նշել է Արման Թաթոյանը:

Այդ հարցով Գլխավոր դատախազություն է ուղարկվել գրություն: ՄԻՊ-ը հույս ունի՝ պարզապես ուսումնասիրություն է իրականացվելու:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: