Ատամնաբուժարանները ժամանկ ունեն մինչև հունիսի 1-ը

Mar 21, 2018 Comments Off on Ատամնաբուժարանները ժամանկ ունեն մինչև հունիսի 1-ը

Մինչև այս տարվա հունիսի 1-ը ատամնաբուժարանները կազատվեն էլենտրոնային առողջապահության ներդրման բաժանորդագրային վճարից: Այսօր ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:Ինչպես տեղեկացրեց՝ 2011 թվականից էր ուսումնասիրվում երկրում էլեկտրոնային առողջապահության ներդրումը, և մինչև այսօր էլեկտրոնային համակարգում ունենք գրանցված 1600 բուժկենտրոն, որից 392-ն ատամնաբուժարաններն են:

«Առ այսօր էլեկտրոնային համակարգի միջոցով բաշխված է մոտ 50 մլրդ բյուջետային միջոց, հետևաբար, բուժկենտրոնները տալիս են հաշվետվություններ և ստանում են այդ գումարները: Ոչ մի խոչընդոտ ու դժվարություն այսօր չի առաջացրել դա: Օպերատորը, որը մշակում է ծրագիրը և անցկացնում է թրեյնինգներ բժիշկների համար, սահմանել է, որ բուժկենտրոնները, մասնավերապես, ատամնաբուժարանները կազատվեն աբոնոմենտային վճարից մինչև հունիսի մեկը: Դրանից հետո այդ գումարը կսկսի հաշվառվել, և հարկ է վճարել աբոնենտային վճարը»,- ասաց նախարարը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: