Սարսափելի դեպք. Զապորոժիեում լքված պահեստ են գտել՝ 1.5 տոննա մարդկային մնացորդներով (տեսանյութ)

Mar 21, 2018 Comments Off on Սարսափելի դեպք. Զապորոժիեում լքված պահեստ են գտել՝ 1.5 տոննա մարդկային մնացորդներով (տեսանյութ)
Ուկրաինայի Զապորոժիեի մարզում լքված պահեստ են գտել՝ 1.5 տոննա մարդկային մնացորդներով: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:

ԶԼՄ-ների տվյալներով, հիվանդանոցներից թափոնների դուրս բերման համար պատասխանատու ընկերությունը չի կարողացել ժամանակին օգտագործել կենսանյութերը, քանի որ տարածքի վրա, որտեղ այն պահվում էր, դատական կալանք էր դրվել:

Տեղեկատվության հրապարակումից հետո դատարանը հանել է շինության վրա դրված կալանքը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: