Քոչարյանը Արցախում անկեղծացել է

Mar 21, 2018 Comments Off on Քոչարյանը Արցախում անկեղծացել է

Hayeli.am-ը նախկինում գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանն անկախության 30-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ կատարած այցի ժամանակ խոսել է իր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Գրել էինք, որ Քոչարյանը ոչ պաշտոնական միջավայրում ասել է, որ ինքը վերադարձի լուրջ քայլեր կձեռնարկի, եթե իմանա, որ Արցախի հողերը վերադարձնելու լուրջ մտադրություն կա: Մեզ հայտնի են դարձել նոր մանրամասներ. էքս նախագահը ասել է նաև, որ վերադառնալու իրական ցանկություն ունենալու դեպքում ինքը դժվարություն չի ունենա որպես քաղաքական հենարան օգտագործել Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: