Բակո Սահակյանը Վաշինգտոնում ՌԱԿ գերագույն խորհրդի անդամների հետ քննարկել է ԱՄՆ-Արցախ կապերը

Mar 17, 2018 Comments Off on Բակո Սահակյանը Վաշինգտոնում ՌԱԿ գերագույն խորհրդի անդամների հետ քննարկել է ԱՄՆ-Արցախ կապերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում  հա նդիպումէ ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումների ընթա  ցքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությու նների դերակատարո ւ թ յունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետեւողականորեն շարունակելու եւ խորացնելու այս փոխգործակցությունը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: