Կարեն Կարապետյանը Արարատի մարզում է (լուսանկարներ)

Mar 17, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանը Արարատի մարզում է (լուսանկարներ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ. բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է մուտքագրվել 442.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ապառքների, այնպես էլ հաշվարկային ցուցանիշների ավել պլանավորմամբ: Սեփական եկամուտների գծով նախատեսված 2 մլրդ 227.7 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 մլրդ 365.7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 9155 դրամ՝ 2016-ի 7069 դրամի դիմաց: Ակնկալվում է այդ թիվը 2018-ի ընթացքում հասցնել 10699 դրամի:
Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ մարզը 2017-ին աննախադեպ ցուցանիշ է արձագանագրել համայնքային բյուջեների հավաքագրման ուղղությամբ: Ըստ մարզպետի՝ մարզում նախորդ տարվա համեմատ շուրջ 524 մլն դրամից ավել գումար է հավաքագրվել, բյուջեների կատարողականը հասցնելով 106,5 %-ի: 2018-ին համայնքների կողմից նախատեսվում է ավելացնել սեփական եկամուտները 538,3 մլն դրամով (կամ 24,1 տոկոսով):

Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ավելացնել համայնքների եկամուտները մեկ շնչի հաշվով: «Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում: Ակնկալվում է, որ սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով հանրապետությունում կազմելու է 11350 դրամ, ինչը նշանակում է, որ Արարատում այդ ցուցանիշը պետք է ավելին լինի, քանի որ մարզը ամենազարգացածներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, որ եթե գույքը, հողը, չի գույքագրվում, ապա ցուցանիշները ցածր են լինելու», – ասել է վարչապետը:

Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերն իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը: Ծրագրերի գնումներն իրականացնելու արդյունքում տնտեսվել է 124,7 մլն դրամ և վերադարձվել պետական բյուջե: Ընթացքի մեջ են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման, Արարատ քաղաքի ավագ դպրոցի, Նոր Խարբերդի N 2 միջնակարգ դպրոցի կառուցման, Արարատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման, Աբովյան և Դաշտաքար համայնքների մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Նշվել է, որ նախորդ տարի մարզում տրամադրվել է 500 շինթույլտվություն և ակնկալվում է, որ ընթացիկ տարի շինարարության ոլոտում մարզում կարձանագրվի 10 տոկոսի աճ: Բնակչության միջոցներով 2017-ի ընթացքում շինարարության բնագավառում իրականացվել է 3 միլիարդ 800 մլն դրամի շինարարություն. Ակնկալվում է, որ այդ թիվն այս տարի կհասնի 4 մլրդ 200 մլն դրամի՝ հաշվի առնելով նաև այն, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արդեն իսկ տրվել է շուրջ 100 շինթույլտվություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: