Թուրք պաշտոնյա. «Առանց գլխաշորի աշակերտուհի տեսնելիս նյարդայնանում եմ»

Mar 17, 2018 Comments Off on Թուրք պաշտոնյա. «Առանց գլխաշորի աշակերտուհի տեսնելիս նյարդայնանում եմ»

Թուրքիայի Բարթըն նահանգի կրթության վարչության պետ Յաշար Դեմիրըհայտարարել է, որ նյարդայնանում է դպրոցներում գլխաբաց աշակերտուհիներ տեսնելիս:

Դեմիրը նման հայտարարությամբ է հանդես եկել Բարթընի Ուլուս շրջանի Իմամ հաթիփ կրոնական վարժարանում կազմակերպված իմամների ամենամսյա ժողովի ժամանակ:

Ժողովում ելույթ ունենալիս Դեմիրը հրապարակավ հայտարարել է նաև, որ բոլոր դպրոցների տնօրեններին խիստ զգուշացրել է գլխաշորերի վերաբերյալ:

Դեմիրը ելույթի ժամանակ խոսել է նաև 4-6 տարեկան երեխաների շրջանում Ղուրանի կուրսեր անցկացնելու անհրաժեշտության մասին: Թուրք պաշտոնյայի խոսքով երեխաներն այդ տարիքից արդեն պետք է կապված լինեն կրոնին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: