Արամ MP3-ը զարմացած է, որ մարդիկ ծաղր են նկատել «Լավ երեկոյի» սկանդալային թողարկման մեջ

Mar 15, 2018 Comments Off on Արամ MP3-ը զարմացած է, որ մարդիկ ծաղր են նկատել «Լավ երեկոյի» սկանդալային թողարկման մեջ

Արամ Mp3-ն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Լավ երեկոյի» սկանդալային թողարկմանը:

«Բարև բոլորին։ Ժողովուրդ ջան, անկեղծ նման մեծ աղմուկ չէի սպասում հանրությունից ու ԶԼՄ-ներից՝ մեր վերջին եթերի կապակցությամբ: Ուզում եմ հստակ պատասխանել ինձ ուղղվող հարցերին. մեր բոլոր հյուրերին մենք նախօրոք տրամադրում ենք այն հարցերը, որոնք հնչելու են հաղորդման ընթացքում, սակայն մոնտաժի իրավունքը պատկանում է հաղորդման ստեղծագործական թիմին միայն և երբեք որևէ մեկին ոչինչ չենք խոստանում, քանի որ հաղորդման իմպրովիզացիոն բնույթն ու սպոնտանությունը հենց հաղորդման հանգույցն են ու հաջողության գարավականը: Մենք մեծապես հարգում ենք բացառապես մեր բոլոր հյուրերին՝ անկախ հաղորդման հումորային ձևաչափից: Մեզնից որևէ մեկը եթերում միտում չի ունեցել երբևէ որևէ մեկին նեղացնելու: Եթե ստեղծվել է նման թյուր կարծիք կամ մեր հաղորդումը դիտարկվել է այդպես, ապա վստահ եմ, որ գոնե այս տողերից հետո մարդիկ կհասկանան դա այդպես չէ: Հուսանք ըմբռնումով ու ներողամտորեն կմոտենաք: Մենք սիրում ենք մեր հանդիսատեսին ու պատրաստում ենք հաղորդում Ձեր ժամանցը հետաքրքիր դարձնելու համար:

Ուզում եմ վստահեցնել, որ թե վերջին հաղորդման ընթացքում և թե նախորդ հաղորդումներում, ես և հաղորդման ստեղծագործական կազմը միտում չենք ունեցել վիրավորելու որևէ մեկին»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: