Բարձրաստիճան պաշտոնյան 1 տարում 50 հազար դոլար «հետ է գցել»

Mar 14, 2018 Comments Off on Բարձրաստիճան պաշտոնյան 1 տարում 50 հազար դոլար «հետ է գցել»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN PASSAT 1.8 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ ու 50 հազար ամերիկյան դոլար: Իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 343 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից: Սարգսյանն այս պաշտոնում է նշանակվել նախորդ տարվա գարնանը, թե որտեղ է աշխատել նախկինում, նշված չէ և հասկանալի չէ, թե ինչպես է նա «հետ գցել» այդ գումարը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: