Հրազդանում մեկ գիշերվա մեջ թալանել են մի քանի Opel-ներ՝ տանելով գազաբալոնները

Mar 14, 2018 Comments Off on Հրազդանում մեկ գիշերվա մեջ թալանել են մի քանի Opel-ներ՝ տանելով գազաբալոնները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի բնակիչ, 42-ամյա Հարություն Հարությունյանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ մարտի 8-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 9-ի 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ամ անձինք իրեն պատկանող Opel մակնիշի 35 FՍ 193 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան եռանկյունաձև ապակին կոտրելու և բեռնախցիկը բացելու միջոցով գողացել են գազաբալոնը:

Նույն օրը Հրազդան քաղաքի նույն թաղամասում նույն եղանակով կոտրել են 30-ամյա Արայիկ Նազարեթյանին պատկանող Opel մակնիշի 18 AR 818 համարանիշի ավտոմեքենան և գողացել գազաբալոնը:

Նույն օրը նույն թաղամասի բնակիչ, 59-ամյա Արարատ Սահակյանին պատկանող Opel մակնիշի 35 AO 414 համարանիշի ավտոմեքենայից գողացել են գազաբալոնը:

Նույն թաղամասի բնակիչ, 33-ամյա Գալուստ Գալստյանին պատկանող Opel մակնիշի 35 CF 420 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան եռանկյունաձև ապակին կոտրելու միջոցով փորձել են գողանալ գազաբալոնը, սակայն իրենց կամքից անկախ, հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Նշված փաստերով Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: