Կյանքից հեռացել է անվանի տիեզերագետ Սթիվեն Հոքինգը

Mar 14, 2018 Comments Off on Կյանքից հեռացել է անվանի տիեզերագետ Սթիվեն Հոքինգը

76 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը:

The Guardian-ի փոխանցմամբ՝  գիտնականի մահվան մասին այսօր վաղ առավոտյան հայտնել են զավակները: Նշվում է, որ Հոքինգը մահացել է բրիտանական Քեմբրիջ քաղաքի իր տանը:

1963 թվականին, երբ Հոքինգը 22 տարեկան էր, նրան ախտորոշել էին ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ: Բժիշկները նրա համար այդ ժամանակ կանխատեսել էին 2-3 տարվա կյանք: Սակայն նա շարունակեց գիտական աշխատանքը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: