Երբ Հանրայինը «ազատ» լրագրողի «արդարության հետքերն» է հեռարձակում

Mar 14, 2018 Comments Off on Երբ Հանրայինը «ազատ» լրագրողի «արդարության հետքերն» է հեռարձակում

Hetq.am-ը գրում է. Առաջին ալիքի եթերում դեռ անցած տարվանից հեռարձակվում է «Լավ երեկո» ժամանցային ծրագիրը, որի շրջանակներում ցուցադրվում է Արուսիկ Տիգրանյանի «Արդարության հետքերով» խորագիրը կրող «ռեպորտաժների» (հարց ու պատասխանների) շարքը։ Մի քանի օր առաջ մեկնարկեց նախագծի նոր եթերաշրջանը՝ համընկնելով Կանանց իրավունքների միջազգային օրվան։ Այս անգամ Արուսիկ Տիգրանյանի «ռեպորտաժը» «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից էր։

«ՀՀ քաղաքացիների մի որոշ տոկոսի համարյա զգալի մասն ազատազրկված է, իսկ նրանց համարյա կեսը կամ դրանից մի քիչ քիչը՝ կին։ Փաստերն ապշեցնող են, եւ ես, որպես ժողովրդավարական երկրի ազատ լրագրող, մտածեցի․ «Արուս, չազատազրկված կանայք մարտի ութին առանց այդ էլ մի լավ «տժժում» են, իսկ ո՞վ է լուսաբանելու այս կուռ, գաղութական պատերի ներսում ապրող կանանց մարտի ութը, եթե ոչ դու․․․ Հը՞ն»»։

Այս տեքստով համեմված սթենդ-ափին հաջորդում են լրագրողի «հարցերը». «Իսկական հայուհին ի՞նչ պետք է հագնի մարտի ութին», «Ձեզ մեր տեխնիկը որպես տղամարդ հետաքրքիր կարո՞ղ է լինել», «Հավատու՞մ  եք, որ կա սեր առաջին հայացքից», «Ինչ-որ խաղեր խաղում եք ընկերուհիներով․ մաֆիա խաղու՞մ եք, անուն-գոռոցի․․․»։

Գրեթե վեց րոպե տեւողություն ունեցող այս անդրադարձում «հումորային» տարրը, մեղմ ասած, բացակայում է։ «Ազատ լրագրող» Արուսիկի համար քրեակատարողական հիմնարկում հայտնվելու, կալանավայրում պատիժը կրող կանանց վրա «ղժժալու» անբացատրելի եւ անընդունելի նախաձեռնությունը բառիս բուն իմաստով ոտնահարում է մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը։

«Ազատ լրագրող» Արուսիկը կարող է տեղյակ չլինել ՀՀ Սահմանադրությունից, լսած չլինի, որ մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից, կամ գուցե իսկապես մտքի ծայրով անգամ անցած չլինի, որ ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք։

Առավել մանրամասն` սկզբնաբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: