Մոսկվան հրաժարվեց պատասխանել Լոնդոնի վերջնագրին

Mar 13, 2018 Comments Off on Մոսկվան հրաժարվեց պատասխանել Լոնդոնի վերջնագրին

Ռուսական կողմը «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարի իր հանձնառությունները քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակներում եւ չի ապահովի այն նյութին ծանոթանալու հնարավորություն, որով թունավորվել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակիցն ու նրա դուստր Յուլյան:

Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նախօրյակին Թերեզա Մեյը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ Սոլսբերիում ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար պատասխանատվությունն, ամենայն հավանականությամբ, ընկած է Ռուսաստանի վրա, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: