«Մկրտիչ Մինասյանը գիտի՝ ինչու կանգ առան Արմեն Սարգսյանի վրա» (video)

Mar 15, 2018 Comments Off on «Մկրտիչ Մինասյանը գիտի՝ ինչու կանգ առան Արմեն Սարգսյանի վրա» (video)

«Պետք է բարձր գնահատել երկրի նախագահի ընտրությունը, որովհետև հրավիրվել է մարդ, ով լուրջ կենսագրություն ունի, ունի կապեր աշխարհում և այդ կապերը հետագայում կգործեն ի շահ մեր երկրի»,- այսօր Հայելի ակումբում ասաց ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը:
Բանախոսի կարծիքով ընտրության արդյունքները սպասելի էին ու այս բարձր տոկոսով ընտրությունը դառնալու է չափորոշիչ մեր չորրորդ նախագահի համար:
Մկրտիչ Մինասյանը նշում է, որ չնայած նրան, որ մենք սահմանադրությամբ արդեն դարձել ենք պառլամենտական երկիր և գործադիր իշխանությունը տեղափոխվում է կառավարություն, բայց երկրի նախագահը կունենա լիազորություններ.«Երկրի նախագահը մնում է երկրի գլուխ, ներկայացնում է երկիրը և ունի ներազդելու հնարավորություն: Հայաստանի 4-րդ նախագահն այն անձանցից է, որ իր շնորհքը, շրջապատը, տաղանդը իր համար դարձել է կենսակերպ»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: