Ռուսաստանը ՀՕՊ տեխնիկայի սպասարկման կենտրոն է ստեղծում Իրանում

Mar 13, 2018 Comments Off on Ռուսաստանը ՀՕՊ տեխնիկայի սպասարկման կենտրոն է ստեղծում Իրանում

Ռուսաստանը հատուկ կենտրոն է ստեղծում Իրանում։ Այս մասին ռուսաստանյան «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ների հետվաճառքային սպասարկումները կատարելու համար:

«ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանը իրականացրել է նաև Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ների հետվաճառքային սպասարկումներ, իսկ ահա  2016-ի հոկտեմբերին Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքն արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: