Մարտի 19-ից Երեւանում ու Շիրակի մարզում կգործարկվեն նոր արագաչափեր

Mar 13, 2018 Comments Off on Մարտի 19-ից Երեւանում ու Շիրակի մարզում կգործարկվեն նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը:
Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երեւան քաղաքի հետեւյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, 
Իսահակյան փողոց-Տերյան փողոց,
Պարույր Սեւակի փողոց-Ուլնեցու փողոց,
Խանջյան փողոց -Վարդանանց փողոց,
Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:

Նույն օրվանից գործարկվելու է նաեւ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: