«Բացառված է՝ Արմեն Սարգսյանը լինի անգլիական թագուհու կարգավիճակում». Թաթուլ Մանասերյան (video)

Mar 14, 2018 Comments Off on «Բացառված է՝ Արմեն Սարգսյանը լինի անգլիական թագուհու կարգավիճակում». Թաթուլ Մանասերյան (video)

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ չավարտված պատերազմի պայմաններով երկրում կարևոր են և՛ նախագահը, և՛ վարչապետը: Խոսելով Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի առաջիկա գործունեությունից՝ տնտեսագետը նշեց. «Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի լրջախոհությունը, լայնախոհությունը, մտավորականի կեցվածքը և հեղինակությունը պետք է արժևորենք: Ակնկալիքները բավական ռեալ են, ու այն որոշակի խզումը, որ կա հասարակության ու իշխանության միջև, կարող ենք սպասել, որ այդ անջրպետը կվերանա»:
Եզրափակելով խոսքը՝ Թաթուլ Մանասերյանը բացառեց, որ Արմեն Սարգսյանը կլինի անգլիական թագուհու կարգավիճակում. «Արմեն Սարգսյանին դժվար գործ է սպասվելու, բացառված է, որ նա լինի անգլիական թագուհու կարգավիճակում: Նա այն մարդը չէ, որ կբավարարվի միայն ֆորմալ խնդիրներով»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: