«Դատված մարդը չի կարող բուհի ռեկտոր լինել». Անահիտ Բախշյան (video)

Mar 14, 2018 Comments Off on «Դատված մարդը չի կարող բուհի ռեկտոր լինել». Անահիտ Բախշյան (video)

«Ո՞վ չի կարող ռեկտոր լինել. ռեկտոր չի կարող լինել այն մարդը, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և նրա դատապարտվածությունը սահմանաված կարգով մարված կամ հանված չէ»,-այսօր Հայելի ակումբում ասաց Անահիտ Բախշյանը: Բանախոսը նշեց, որ այս նախագիծը դպրոցներում ու նախադպրոցական տարիքի ուսումնական հաստատություններում էլ է գործում: Անահիտ Բախշյանը դեմ է այս նախագծին. «Էլ չգիտեմ, ոնց գոռամ, որ լսեն. չի՛ կարելի դատապարտված մարդուն թողնել լինի ռեկտոր, տնօրեն: Պետական բյուջեն լափողները դատվում են, հետո նորից գալիս նստում ռեկտոր, կամ տնօրեն. Էս խնդիրը պետք է լուծվի, սա անընունելի է»: Տիկին Բախշյանի խոսքով, մարդիկ կան զարմանում են և հարցնում են՝ ինչի՞ տենց բանել է լինու՞մ. « Այո՛, մենք ունենք նման նախադեպ: Տնօրենը երեխաների համար նախատեսված գումարները հափշտակելու համար դատվեց,այնուհետև դատապարտվածությունը մարվեց, հետո ամեն ինչ հարմարեցվեց նրան, ֆոկուսներ արեցին ու էդ տնօրենը դատվածությունը մարելուց հետո նորից մասնակցեց ընտրության ու ընտրվեց տնօրեն»:
Անահիտ Բախշյանը հավելեց՝ չաշխատեց նույնիսկ նախարարի հրամանը, ըստ որի եթե տնօրենի վրա քրգործ կա, նրա հավաստագիրը պետք է վերցնել:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: