«Հաց բերողի» մահվան առաջին տարելիցին Երեւանում կանցկացվի երթ-հանրահավաք

Mar 13, 2018 Comments Off on «Հաց բերողի» մահվան առաջին տարելիցին Երեւանում կանցկացվի երթ-հանրահավաք

«Հանուն Հայաստան Պետության» ճակատ նախաձեռնությունը Երեւանում մարտի 16-ին՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպում է երթ-հանրահավաք: Այն տեղի է ունենալու Ազատության հրապարակում՝ ժամը 18:00-ին:

«2017 թ մարտի 16-ին, ռեժիմի անմարդկային ու հակաօրինական քաղաքականության հետեւանքով զոհվեց ազգի նվիրյալներից, լավագույն քաղաքացիներից մեկը՝ մեր «Հաց բերող» Արթուրը, ով իր բացառիկ սկզբունքայնությամբ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պայքարող, նպատակասլաց, խոսքի տեր ու հայրենասեր քաղաքացին։

Մարտի 16-ին հավաքվում ենք հարգելու Արթուրի հիշատակը, հավաքվում են ոգեշնչվենք, ևս մեկ անգամ իմաստավորենք այն պայքարը, որը սկսել էր մեր «Հաց բերողը» ու իրար խոսք տանք, որ Արթուրի և մյուս հայրենակիցների՝ Հայաստանի ազատագրման պայքարը շարունակում ենք»,- ասված է Facebook սոցիալական ցանցում միջոցառման մասին տեղադրված անոնսում։

«Հավաքվելու ենք ու կրկնենք Արթուրի այդքան պարզ, բայց խորք ունեցող հարցադրումը՝ «Ո՞վ, եթե ոչ ես»», – հավելում են երթի կազմակերպիչները:

Նշենք, որ այժմ միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է Facebook-ի  են շուրջ 80 օգտատեր, իսկ միջոցառմամբ հետաքրքրված է 132 օգտատեր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: