«Մի բանի մասին են մտածում մենակ՝ ոնց կարող են ճնշել ջահելներին». Անահիտ Բախշյան (video)

Mar 14, 2018 Comments Off on «Մի բանի մասին են մտածում մենակ՝ ոնց կարող են ճնշել ջահելներին». Անահիտ Բախշյան (video)

«Բուհի կառավարման խորհուրդը կարիք չունի հաստատվելու»,-այսօր Հայելի ակումբում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
Մանասրամասնելով կառավարման խորհրդի կազմում ովքեր պետք է լինեն՝ տիկին Բախշյանը նշեց. «Մարդիկ պետք է ընտրվեն, կառավարման խորհուրդը պետք է ձևավորվի ու այդ խորհւրդը պետք է գործի: Ռեկտորը պետք է հաշվետու լինի կառավարման խորհրդին»:
Անահիտ Բախշյանը զուգահեռներ տարավ դպրոցի հետ, նշելով, որ դպրոցը ՊՈԱԿ-ի օրենքով է աշխատում, այնտեղ չկա կառավարման խորհուրդ. «Կապ չունի ով է հիմնադիրը, բուհը պետք է լինի ինքնուրույն, ապաքաղական կառույց»:
Կրթության փորձագետը վստահ է, որ պետք է վերևից երիտասարդների վրա չլինի ճնշում, որ երիտասարդները կողմնորոշվեն ի՞նչ են ուզում, ո՞ր ուղղությամբ են գնում, ի՞նչ են պաշտպանում և ինչի՞ դեմ են դուրս գալիս.«Խորհուրդում տասը տոկոս թողնել ուսանողների թիվը, դա նշանակում է՝ ոնց կարող են ճնշեն ջահելներին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: