Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կոնգրեսում գտնվելու ընթացքում ցույց է լինելու. ադրբեջանցի պաշտոնյա

Mar 13, 2018 Comments Off on Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կոնգրեսում գտնվելու ընթացքում ցույց է լինելու. ադրբեջանցի պաշտոնյա

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը թույլ չտալու նպատակով՝ «Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցը» (USAN) ստորագրահավաք էր կազմակերպել: Դատելով նրանից, որ արցախյան պատվիրակությունն այժմ Վաշինգտոնում է, կարելի է ենթադրել, որ նախաձեռնությունը տապալվեց:

ԱՄՆ քաղաքացի ադրբեջանցիների մեկ այլ խումբ պատրաստվում է մարտի 14-ին Ադրբեջանի դեսպանատան առջեւ հակաիշխանական ցույց անցկացնել: Այդ խումբը ներկայացնում են Ադրբեջանից քաղաքական դրդապատճառներով արտագաղթած եւ քաղաքական ապաստան խնդրած անձինք: Հատկանշական է, որ ցույցը սկսվելու է Բակո Սահակյանի՝ Կոնգրեսում հանդիպումից կես ժամ անց:

Օգտվելով այս զուգադիպությունից, որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ՝ շարունակելով դժգոհություն արտահայտել Սահակյանի այցի վերաբերյալ, որոշել են անդրադառնալ նաեւ քաղաքական էմիգրանտների թեմային՝ ակնարկելով, թե իբր Արցախի ղեկավարության եւ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների գործողությունները համաձայնեցված են:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: