«Հանուն պարոն Սարգսյանի, պատրաստ են անգամ այդ հարցում գործարքի գնալ սեփական խղճի ու բանականության հետ». Արման Մելիքյանն ում նկատի ունի

Mar 13, 2018 Comments Off on «Հանուն պարոն Սարգսյանի, պատրաստ են անգամ այդ հարցում գործարքի գնալ սեփական խղճի ու բանականության հետ». Արման Մելիքյանն ում նկատի ունի

Հետաքրքրությամբ եմ հետևում, թե ՀՀ քաղաքացիներին հայտնի տարբեր քաղաքական, հասարակական ու եկեղեցական գործիչներն (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազան, Խոսրով Հարությունյան և այլոք) ինչպես են գովաբանում պարոն Սերժ Սարգսյանի բացառիկ տաղանդն ու փորձառությունը, որպես հակամարտության կարգավորման գործընթացում անփոխարինելի բանակցողի:

Այդ մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ պարոն Սարգսյանն, առնվազն վերջին տասնամյակի ընթացքում բանակցություններ է վարում Արցախի տարածքի երկու երրորդն Ադրբեջանին հանձնելու պայմանների շուրջ: Տեսնես գիտակցո՞ւմ են այդ մարդիկ, որ այդպիսով իրենք ևս, փաստորեն, դառնում են հող հանձնելու սարգսյանական գաղափարախոսության աջակիցները: Հավանաբար գիտակցում են, բայց, այդուհանդերձ, հանուն պարոն Սարգսյանի, պատրաստ են անգամ այդ հարցում գործարքի գնալ սեփական խղճի ու բանականության հետ:

Գրել է Արման Մելիքյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: