Լավրովը բացահայտում է, թե ինչպես է Վաշինգթոնը հարված հասցրել

Mar 13, 2018 Comments Off on Լավրովը բացահայտում է, թե ինչպես է Վաշինգթոնը հարված հասցրել

Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների հետևանքներն ամենածանրը կլինեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք համաձայնության ենք եկել Դամասկոսի հետ այն մասին, որ հասանելիությունը պետք է տրամադրվի: Երբ մենք այդ տեղեկությունը փոխանցեցինք Վաշինգթոնին, նրանք ասացին. «Շնորհակալություն, այլևս պետք չէ», և հենց այդ ժամանակ հարված հասցրեցին այդ շրջանի օդանավակայանի ուղղությամբ»,- ասել է Լավրովը:

Այդ իսկ պատճառով, Լավրովի խոսքով, հերթական նման դեպքը ծանր հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: