Կոալիցիոն եւ գործարար շրջանակներում վարչապետի պաշտոնում տեսնում են Կարեն Կարապետյանին

Mar 15, 2018 Comments Off on Կոալիցիոն եւ գործարար շրջանակներում վարչապետի պաշտոնում տեսնում են Կարեն Կարապետյանին

Ապրիլյան քաղաքական զարգացումներին ընդառաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը փորձագիտական հարցումներ է անցկացրել իշխանական, բիզնես եւ առհասարակ քաղաքական շրջանակներում, որոնց արդյունքում պարզվել է, որ գերակշիռ մասը ցանկանում է ապագա վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին․«Հիմնական նպատակն այն էր, թե քաղաքական ուժերի վերաբաշխման հարցն ապրիլից հետո ինչպես կլուծվի, երբ փոխվեն որոշում կայացնողնեի ազդեցության կենտրոնները։ Մասնավորապես՝ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա ինչ դասավորություն կունենան, եթե Կարեն Կարապետյանը՝ ինչ։ Եթե Սերժ Սարգսյանն է դառնում վարչապետ, ապա ունենում ենք մեկ՝ գերհզոր որոշում կայացնող կենտրոն, եթե Կարապետյանը՝ երկու կենտրոն, մեկն ինքը, մյուսը Սարգսյանը՝ ՀՀԿ ղեկավարի պաշտոնում»,- մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց Ահարոն Ադիբեկյանը։ Նախաձեռնությունը եղել է հենց Ահարոն Ադիբեկյանինը։

Իսկ ինչո՞ւ որոշեցիք նման հարցում անցկացնել։

-Որպեսզի ապագա դերակատարները իմանան, թե իրենց ընտրությունից ինչ վերադասավորում է սպասվում։ Փորձագետների 2/3ը, մոտ 25 տոկոսը գտնում է, որ Սարգսյանի փորձառությունը պակասում է վարչապետի պաշտոնի համար, 15 տոկոսը դժվարանում է այդ հարցին պատասխան տալ։ Սարգսյանին ուզում են հիմնականում պահպանողականները, որոնք չեն ուզում կադրերի փոփոխություն լինի, իսկ հակառակ տեսակետ ունեցողները նախընտրում են Կարապետյանին։ Պահպանողականները նաեւ Կարապետյանին չեն տեսնում որպես առաջին դեմք, որը միջազգային ասպարեզում կկարողանա նույն դերակատարությունն ունենա, ինչն այսօր ունի Սերժ Սարգսյանը։

-Իսկ որ շրջանակներում եք հարցումներն անցկացրել։

-Խորհրդարանական կոալիցիայի ղեկավարներ, կուսակցական ակտիվիստներ, բիզնես դաս, ժուռնալսիտներ եւ այլն։

Իսկ տոկոսային հարաբերակցությամբ ում էին ավելի շատ ուզում տեսնել վարչապետի կամ առաջին դեմքի պաշտոնում։

-Մի քիչ ավելի շատ Կարեն Կարապետյանին՝ 45 տոկոս, իսկ 35-ը՝ Սերժ Սարգսյանին։ Ընդ որում նաեւ հիմնավորում էին, թե ինչու։ Սերժ Սարգսյանին բացասական քվեարկողները վկայակոչում են տնտեսության այսօրվա վիճակը, որը իր իշխանության օրոք չի փոխվել, Կարեն Կարապետյանի հետ դեռ հույսեր են կապում, որ կփոխի:

-Բայց ՀՀԿ-ականները մի քանի ամիս է խոսում են Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին։

-Դրանք պահպանողական ուժերն են, բնական է, որ վերջին խոսքը պատկանում է պարոն Սերժ Ազատի Սարգսյանին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: