49-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում/տեսաշար/

Mar 13, 2018 Comments Off on 49-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում/տեսաշար/

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Հարություն Փամբուխչյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի վարչական տարածքում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 OX 778 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արման Բագրատյանն ու Արմեն Ներսիսյանը։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկաններն օգնեցին նաև վարորդին, որպեսզի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվի երթևեկելի գոտի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: